Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Կալեից ավելի օգտակար սուպեր մթերքներ. news.am

Կալեից ավելի օգտակար սուպեր մթերքներ. news.am

Առողջ ապրելակերպի համար բավականին առողջ սննդամթերքներ կան, որոնցից մեկն կալեն է, սակայն վերջերս հրապարկված մի զեկույցի համաձայն՝ 47 օգտակար մրգերի եւ բանջարեղենների շարքում կալեն զբաղեցրել է 15-րդ տեղը։ Պարզենք, թե որոնք են կալեից ավելի օգտակար «զարմիկները»։

 

Կաղամբի տերեւներ

 

Կաղամբի տերեւները խոլեսթերինն իջեցնող հատկություններ ունեն, հատկապես շոգեխաշածը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանք կարող են 13 տոկոսով ավելի շատ օգնել օրգանիզմը խոլեսթերինի արգելափակման գործընթացից, քան դեղերը։

 

Հազար

 

Հազարը պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու, ջրի մեջ լուծվող վիտամին B, որը հայնտնի է որպես տղամարդկանց պտղաբերությունը խթանող վիտամին։ Հազարը կանանց օգտակար է դեպրեսիաները հաղթահարելու համար։

 

Մաղադանոս

 

Մաղադանոսը մատակարարում է օրական անհրաժեշտ K վիտամինի պահանջը։ Կտրատած մաղադանոսի համն ու հոտը կարող են կարգավորել ախորժակը։

 

Աղցանների հազար

 

Հազարը տրամադրում է առողջ եւ ամուր ոսկրերի համար անհրաժեշտ K վիտամինի օրական պահանջի 100 տոկոսը: Կանայք, ովքեր օրական մեկ չափաբաժին հազար են ուտում, 30 տոկոսով  կրճատում են կոնքոսկրի կոտրվածքի հավանականությունը։

 

Եղերդակ

 

Եղերդակը պոլիֆենոլների՝ հիվանդությունների կանխարգելման համար մեծ նշանակություն ունեցող միկրոսնուցիչների լավագույն դիետիկ աղբյուր է:

 

Սպանախ

 

180 գ շոգեխաշած սպանախը տրամադրում է մկանային հանքանյութի 6.43 մգ-ը։ Սպանախը նաեւ նիհարեցնող հատկություն ունի։

 

Բազուկի տերեւներ

 

Մեկ բաժակ բազուկի կանաչ տերեւը պարունակում է 5 գրամ բջջանյութ, իսկ 7 գրամ բջջանյութի դեպքում նվազում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ